Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Գիտությունը փորձում են չափել քաղաքական հարմարավետության չափանիշներով

Գիտությունը փորձում են չափել քաղաքական հարմարավետության չափանիշներով
12.03.2026 | 21:50

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախևառաջ ակադեմիական կառույց է, ուստի դրա ղեկավարի առանցքային սկզբունքը պետք է լինի ակադեմիական ազատության անսակարկելի պաշտպանությունը։

Ակադեմիական որևէ ինստիտուտ պարտավոր չէ սպասարկել կառավարության օրակարգը՝ լինի դա արտաքին, թե ներքին քաղաքականության ոլորտում։ Իսկ եթե այն վերածվում է այդ օրակարգի սպասարկման գործիքի, ապա դադարում է լինել գիտական հաստատություն և վերածվում է պրոպագանդայի հարթակի։

Ի գիտություն՝ Արցախի մասին օտարերկրյա պաշտոնյային գիրք նվիրելը քաղաքականությամբ զբաղվել չէ, ինչպես կարծում է կառավարության ղեկավարը։ Ցավալի է, որ արտաքին քաղաքականության մասին պատկերացումները սահմանափակվում են նման մակերեսային ընկալումներով։ Թեև, պետք է խոստովանել, որ այդ հանգամանքը շատ բան է բացատրում։

Ավելին՝ պետական օրակարգի մեջ չտեղավորվող հետազոտություն իրականացնելը և դրա արդյունքները հանրայնացնելը որևէ պարագայում չի կարող հակասել պետականությանը։ Ընդհակառակը՝ հենց դա է գիտական հաստատության բնական գործառույթը։ «Մենք պետությու՞ն ենք, թե՞ ինքնագործ խմբակ» հարցադրումը այստեղ պարզապես մոլորեցման հնարք է: Պետությունը չի կառուցվում մտքի վերահսկման և քաղաքական կոնյունկտուրային գիտությունը ադապտացնելու ճանապարհով: Եթե, իհարկե, նպատակ չկա որդեգրելու Օրուելի «մտքերի ոստիկանության» մոդելը:

Պետության ու պետականության մասին պատկերացումների այս խեղաթյուրումը, ցավոք, բացահայտում է ավելի խորքային խնդիր, որը իշխանության կողմից գիտության բնույթի և հանրային ինստիտուտների դերի թերի ըմբռնումն է։ Երբ գիտությունը փորձում են չափել քաղաքական հարմարավետության չափանիշներով, պետությունը սկսում է կորցնել իր կարևորագույն հենարաններից մեկը՝ ազատ միտքը:

Վահե Դավթյան

Քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 1669

Մեկնաբանություններ